☀️ Ամրագրեք Ձեր հանգիստը: ☀️
Մեկ անձի արժեքը երկտեղանի համարում սկսած 450$-ին համարժեք դրամից:
Գինը ներառում է`
☑️ Հյուրանոց (8 օր / 7գիշեր)
☑️ Վիզա
☑️ Սնունդ - Նախաճաշ (BB)
☑️ Տրանսֆեր
Ուշադրություն՝ Ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղությունը սկսած 163.000դրամից:
Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:
Խնայեք մինչև
Աբու Դաբին Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաքն է, երկրորդ քաղաքը ըստ բնակչության, քանի որ Դուբայն է առաջինը։Քաղաքը սփռված է Պարսկական ծոցում T- աձևկղզու վրա,2014թ․ դրությամբ 1,5 միլլիոն բնակչությամբ։
Հիմնադրվել է 1760 թվականին։ Մի գեղեցիկ լեգենդ կա ՄԱԷ-ի մայրաքաղաքի ստեղծման մասին։ Արաբ որսորդները օազիսներից մեկում եղջերուին հետապնդելիս հասնում են Պարսից ծոցի ափերը, որտեղ էլ եղջերուն ջուրն է նետվում և լողալով հասնում մի կղզու։ Որսորդները հետևում են եղջերվին, որն էլ նրանց հասցնում է քաղցրահամ աղբյուրի մոտ։ Որսորդներն, ի նշան երախտագիտության, չեն սպանում նրան։ Իսկ աղբյուրի մոտ հիմնված բնակավայրը կոչում են «Եղջերուի հայրը», ինչը արաբերեն հնչում է որպես Աբու Դաբի։
Այստեղ են գտնվում դաշնային կառավարության գրասենյակները, այն է, Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության նստավայրը, երկրի նախագահի և էմիրությունների ընտանիքների տները։ Աբու Դաբին արագ զարգացող քաղաք է, զուգորդված իր բնակչության համեմատաբար բարձր միջին եկամտով։ Այս փաստը փոխակերպում է քաղաքը, դարձնելով այն մեծ եւ առաջադեմ մայրաքաղաք։ Այսօր քաղաքը երկրի քաղաքական, արդյունաբերական գործունեության, եւ խոշոր մշակութային եւ առեւտրային կենտրոն է, շնորհիվ իր դիրքի: 2014 թվականին եղել է 68-րդ ամենաթանկ մեծ քաղաքն է աշխարհում։ Ուշադրության կենտրոնում են նավթի արտահանումը եւ առեւտրի զարգացումը, որի արտացոլանքն են Skyline ժամանակակից աշտարակները եւ առեւտրի մեգակենտրոնները ինչպիսիք են Աբու-Դաբիի եւ Մարինա մոլերը, Շեյխ Զայեդ Գրան մզկիթը։ Քաղաքի աչքի է ընկնում հսկայական պարսկական գորգերով, բյուրեղապակյա ջահերով։Աբու Դաբին ունի տաք անապատային կլիմա։