0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Գլխավոր / Վիզաներ / Ճապոնիա

Ճապոնիայի Վիզա

Մայրաքաղաք։ Տոկիո

Արժույթ։ Ճապոնական իեն

Ամենամեծ քաղաքը։ Տոկիո, Յոկոհամա, Օսակա, Նագոյա, Սապորո, Կոբե, Ֆուկուոկա, Կիոտո, Կավասակի, Սայտամա

Պաշտոնական լեզու։ ճապոներեն

Տեղեկություն վիզայի մասին

ՀՀ քաղաքացիները Ճապոնիայի վիզա ստանալու համար կարող են դիմել Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն։

Ճապոնիայի  տուրիստական  վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, առնվազն 6 ամիս վավերականությամբ
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)
  3. 2 գունավոր լուսանկար – 4.5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայությունը (անգլերեն լեզվով)
Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Վճարներ

$0 - Հյուպատոսական վճար

 

Ծառայությունների արժեքը

15․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից