0025 Երևան, Կորյունի փող. 5/16

Գլխավոր / Վիզաներ / Հունաստան

Հունաստանի Վիզա

Մայրաքաղաք։ Աթենք

Արժույթ։ Եվրո (EUR)

Ամենամեծ քաղաքները։ Աթենք, Սալոնիկ, Պատրաս, Լարիսա

Պաշտոնական լեզու։ հունարեն

Տեղեկություն վիզայի մասին

Ըստ ուղևորության նպատակի և տևողության Հունաստան այցելելու համար ՀՀ քաղաքացիներին  անհրաժեշտ է Շենգենյան կամ Ազգային հունական վիզա։

        1. C տեսակի վիզա (կարճաժամկետ այցելության համար) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։ Այս վիզան թույլ է տալիս մուտք գործել Շենգենյան տարածքի ցանկացած երկիր։

Հայաստանի քաղաքացիները դեպի Հունաստան Շենգենյան վիզա ստանալու համար կարող են դիմել  Հայաստանի Հունաստանի դեսպանատուն կամ Հայաստանում գտնվող Հունաստանի վիզաների կենտրոն։ Այցը դեպի Հունաստան չպետք է գերազանցի 90 օրը( մուտքի առաջին օրվանից 6 ամիս ժամանակահատվածով)։

        2. D տեսակի ազգային-երկարաժամկետ վիզա -  այս տեսակի վիզան տրվում է միայն մեկ մուտքի համար և հնարավորություն է տալիս մնալ այնտեղ 6 ամսվա ընթացքում մինչև 180 օր։ Այս տեսակի վիզան տրվում է մուտքի հետևյալ նպատակների համար՝ գործարարություն, ընտանիքի վերամիավորում, մշակութային գործունեություն, կրթություն, աշխատանք։

Հունաստանի C տեսակի վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 3 ամիս Շենգենյան տարածքից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)Նաղկինում ստացված Շենգենյան վիզաների պատճեն։
  3. 2 կենսաչափական լուսանկար - 3,5x4.5 չափսի
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

     6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստաում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցներրի հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)

     7. Աշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

     8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական

     9. Ծննդական/ անչափահասի անձնագիր

 

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

 

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը պետք է հաստատվի հրավիրողի կողմից ոստիկանության՝ օտարերկրացիների հարցերով զբախվող բաժնում։ Հրավերի բնորինակի հետ մեկտեղ պետք է ներկայացվի նաև հրավիորղի անձը հաստատող փաստաթղթի պատճեն։

 

Վճարներ

35 EURO - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ դրամով Հյուպատոսությունում կամ վիզաների կենտրոնում փաստաթղթերի ներկայացման ժամանակ)
12․000դր․- Վիզաների կենտրոնի վճար

 

Ծառայությունների արժեքը

10․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում
1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից