Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Գլխավոր / Վիզաներ / Կանադա

Կանադայի Վիզա

Մայրաքաղաք։ Օտտավա

Արժույթ։ Կանադական դոլլար (CAВ)

Ամենամեծ քաղաքներ։ Տորոնտո, Մոնրեալ, Կալգարի, Օտտավա, Էդմոնտոն

Պաշտոնական լեզուներ։ անգլերեն, ֆրանսերեն

Տեղեկություն վիզայի մասին

Վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները կարող են առցանց՝ Կանադայի միգրացիոն ծառայություն կամ Կանադայի վիզաների կենտրոն։

Կանադական վիզան կարող է լինել ինչպես մշտական (ներգաղթային վիզա), այնպես էլ ժամանակավոր(ոչ ներգաղթային) կացության համար։

  1. Ոչ ներգաղթային վիզա (կարճաժամկետ մուտքի վիզա) – այս տեսակի վիզան անհրաժեշտ է այն քաղաքացիներին, ովքեր պատրաստվում են այցելել տվյալ երկիր տուրիստական, գործնական, գիտական, սպորտային նպատակներով, ինչպես նաև կարճաժամկետ ուսումնական նպատակով, հարազատներին այցելելու և տարանցիկ նպատակով տեղաշարժվելու համար։
  2. Ներգաղթային վիզա (մշտական կացության վիզա) -  այս տեսակի վիզան, ի տարբերություն ոչ ներգաղթային վիզա ունեցողների, թույլ է տալիս օտարերկրացիներին ներգաղթել Կանադա աշխատանքի և բնակության նպատակով, առանց սահմանափակումների։
Կանադայի՝ոչ ներգաղթային վիզա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը
  1. Արտասահմանյան անձնագիր, որը վավեր է առնվազն 6 ամիս Կանադայից վերադառնալու պահին և ունի ևս 2 ազատ էջ նոր վիզայի համար։
  2. Չեղարկված արտասահմանյան անձնագրեր (եթե առկա են)․ Նախկինում ստացված վիզաների պատճենները։
  3. 1 գունավոր լուսանկար – 4x5 չափսի (էլեկտրոնային տարբերակով)
  4. Նույնականացման քարտ  ID (եթե առկա է)
  5. Աշխատանքի տեղեկանք, հաստատված ընկերության իրավաբանական անձի կողմից, որում նշված է զբաղեցրած պաշտոնը, աշխատանքային փորձը և աշխատավարձի չափը։ Անհատ ձեռներեցի և  մասնավոր բիզնեսի համար անհրաժեշտ են պետական գրանցման վկայականի և հարկային հաշվառման պատճեն։
  • Թոշակառուները պետք է ներկայացնեն կենսաթոշակի վկայականը
  • Ուսանողները պետք է ներկայացնեն տեղեկանք ուսումնական հաստատությունից

      6. Ֆինանսական փաստաթղթեր

  • Բանկից տեղեկանք, որը հաստատում է դիմողի կամ հովանավորի բանկային հաշվին առկա միջոցների առկայոությունը (անգլերեն լեզվով)
  • Վերջին 3-6 ամսվա ընթացքում բանկային հաշվին առկա դրամական միջոցների հոսքի մասին տեղեկանք (անգլերեն լեզվով)

      7. Անշարժ գույքի և ունեցվածքի վկայական (բնակարան, հողատարածք, մեքենա և այլն)

      8. Ամուսնության/ամուսնալուծության վկայական,  ամուսնու/կնոջ անձնագրի պատճեն

      9. Ընտանիքի անդամների անձնագրեր  (ծնողների, երեխաների)

    10. Աշխատանքային գրքույկ (եթե առկա է)

    11. Զինվորական գրքույկ (եթե առկա է)

    12. Դիպլոմ (եթե առկա է)

Անչափահասների համար անհրաժետ փաստաթղթեր

18 տարին չլրացած անձանց համար անհրաժեշտ է առանձին վիզայի դիմում և ներկայացվում է փաստաթղթերի ամբողջական ցանկ

Եթե երեխան ճամփորդում է մեկ ծնողի հետ՝

  1.  Ծննդական և անչափահասի անձնագիր
  2. Երկրորդ ծնողի՝ նոտարական գրասենյակում հաստատված լիազորագիր, որը թույլ է տալիս երեխային ժամանակավոր լքել երկիրը (նոտարական թարգմանությամբ անգլերեն լեզվով)
  3. Լիազորագիրը ստորագրած ծնողի անձնագրի պատճեն

Եթե երեխաները ճամփորդում են առանց ծնողների, վերոնշյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու ծնողների կողմից։

Լրացուցիչ փաստաթղթեր ըստ ուղևորության նպատակի
  1.  Գործնական նպատակով մուտքի համար անհրաժեշտ է գործընկերոջ ստորագրությամբ հրավերը, գրված կազմակերպության պաշտոնական ձևաթղթի վրա, որը ներառում է այցի նպատակը և ժամկետը։
  2. Սպորտային, ուսումնական, մշակութային, գիտական և այլ նպատակներով այցի համար անհրաժեշտ է միջոցառման կազմակերպիչների, գիտական և ուսումնական հաստատությունների պաշտոնական հրավերը տրված  անվանապես կազմակերպության կողմից, որում նշված կլինի այցի նպատակը և ժամկետը։
  3. Անձնական նպատակներով այցելության համար անհրաժեշտ է ֆիզիկական անձի կողմից պաշտոնական հրավեր՝ պարտականությունների ստանձնման մասին, հրավիրվող անձի ներկայությամբ։ Տվյալ հրավերը հրավիրողը  պետք է հաստատի նոտարի կողմից։ Հրավերի հետ մեկ տեղ պետք է ներկայացվեն հրավիրողի անձը հաստատող փաստաթղթի պատճեն,  ինչպես նաև նրա ֆինանսական փաստաթղթերը։

 

Վճարներ

185 CAD - Հյուպատոսական վճար (վճարվում է կանխիկ՝ գրասենյակում կամ անկանխիկ՝ դիմորդի բանկային քարտից)

 

Ծառայությունների արժեքը

40․000դր․ - փաստաթղթերի մեկ ամբողջական փաթեթի պատրաստում

 

1․500դր․- մեկ փաստաթղթի որակավորված թարգմանություն(թարգմանվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերը)
2․000-12․500դր․- ապահովագրություն՝ կախված ուղևորության տևողությունից