Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

☀️ԱՄԱՌԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ☀️ 

 

Տուր դեպի Մեքսիկա / տուրիստական փաթեթ / 

 

Վայելեք անմոռանալի 11 օրյա հանգիստ Կանկունում` վճարելով ընդամենը 475․000 դրամ:

Արժեքը հաշվարկված է 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում է՝
☑️Ավիատոմսեր (Մոսկվայից)
☑️Հյուրանոց 
☑️Սնունդ՝ նախաճաշ
☑️Տրանսֆեր
☑️Ճամփորդական ապահովագրություն

❗️❗️❗️Ուշադրություն: Երևան-Մոսկվա-Երևան երկկողմանի ավիատոմսի արժեքը ներառված չէ՝ երկկողմանի ուղղության արժեքը սկսած 87.000 ՀՀ դրամից:

Փաթեթները կարող ենք ձևակերպել նաև ապառիկ տարբերակով: 

Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք մոտենալ մեր գրասենյակ Կորյուն 5 հասցեով կամ զանգահարել 055540551 կամ 010540017:


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Մեքսիկա
Հին գին 665000
Գին 475000

Խնայեք մինչև

40%

Մեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: 

Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա`   5700 մ, Պոպոկատեպետլ`   5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում են բարձրակարգ բույսերի 12 հզ. տեսակ, որի 2/3-ը բնաշխարհիկներ են: Լեռնային անտառներում կան սև արջ, ջրարջ, կատվառյուծ, կարմիր լուսան, արևադարձային անտառներում՝ կապիկներ, գետակինճ, ամերիկյան հովազ, սավաններում՝ եղջերու, մրջնակեր: Ստեղծվել են մի շարք ազգային պատկեր:

Պատմություն

Մեքսիկայի նորագույն պատմությունն սկսվում է XVI դարից, երբ նրա տարածք են ներխուժել իսպանացիները և նվաճել երկիրը: 1821 թ-ին, երկարատև պատերազմից հետո, Մեքսիկան հռչակվել է անկախ պետություն, իսկ 1911–40 թթ-ի քաղաքացիական պատերազմից հետո՝ հանրապետություն:

 

Բնակչություն

Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ`   նաև նեգրերի միախառնման հետևանքով: Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները: Ներկայումս Մեքսիկան Լատինական Ամերիկայի առավել զարգացած երկրներից է. արդյունահանում են արծաթ, ոսկի, նավթ, գունավոր և հազվագյուտ մետաղներ: Մշակում են ցորեն, բրինձ, շաքարեղեգ, սրճենի, եգիպտացորեն (հայրենիքը Մեքսիկան է):

Մայրաքաղաք Մեխիկոն աշխարհի խոշորագույն քաղաքներից է, որտեղ զուգակցվում է հին դարերի ու ժամանակակից ճարտարապետությունը:

Հանրահայտ են գեղանկարիչներ Դիեգո Ռիվերան, Խոսե Օրոսկոն, Դավիդ Սիկեյրոսը, Ֆրիդա Կալոն, գրողներ Կառլոս Ֆուենտեսը, Օկտավիո Պասը և ուրիշներ:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել