Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Ամրագրեք Ձեր հանգիստը:

 

Իտալիա / Տուրիստական փաթեթ /

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՆԳԻՍՏ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ

Վայելեք անմոռանալի 8 օրյա հանգիստ Իտալիայի քաղաքներում` վճարելով սկսած 122․000 դրամից 

Մեկնման օրերը յուրաքանչյուր կիրակի 

 

Արժեքները հաշվարկված են 1 անձի համար հյուրանոցային երկտեղանի սենյակում և ներառում են՝

📍 Հյուրանոցներ՝ 3-4*

📍 Նախաճաշ

📍 Բոլոր տրանսպորտային փոխադրումները

📍 Էքսկուրսիաներ՝ ըստ ծրագրի, ռուսախոս գիդի ուղեկցությամբ


Ավիատոմսի արժեքը ներառված չէ, երկկողմանի ուղղության արժեքը սկսած 177․000դրամից։

Տուրիստական փաթեթներ կարող եք ամրագրել նաև ապառիկ։

Լրացուցիչ տեղեկության համար այցելե՛ք մեր գրասենյակ՝ Կորյունի 5 կամ զանգահարե՛ք՝ 055 540551/ 010 540017։


Խնդրում ենք նկատի ունենալ, որ գները կարող են փոփոխվել կախված սեզոնից:

Իտալիա
Հին գին 165000
Գին 122000

Խնայեք մինչև

25%

Իտալիան գտնվում է Հարավային Եվրոպայում` Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Զբաղեցնում է Ապենինյան թերակղզին, Սիցիլիա, Սարդինիա և մի շարք մանր կղզիները: Իտալիայի տարածքում գտնվում են երկու փոքր պետություններ` Վատիկանը և Սան Մարինոն: 
ԻՏԱԼԻԱՆ հակադրությունների երկիր է։ Այնտեղ կարելի է տեսնել և՛ երկարաձիգ ծովափեր, և՛ ժայռոտ լեռնաշղթաներ։ Հարավում տոթակեզ ամառներ են լինում, հյուսիսում՝ խստաշունչ ձմեռներ։ Իտալիան հրաբխային երկիր է, բայց կան ընդամենը մի քանի գործող հրաբուխներ, որոնցից են Ստրոմբոլին և Էտնան։

Իտալիան Եվրոպայի ամենախիտ բնակեցված երկրներից է։ Այս երկիր ոտք են դրել շատ ժողովուրդներ, այդ թվում արաբներ, բյուզանդացիներ, հույներ, նորմանդացիներ և փյունիկեցիներ։

Երկիրը հարուստ է պատմական և մշակութային կոթողներով։ Իտալիայի մեծ ու փոքր քաղաքներում կարելի է տեսնել հին հունական և հռոմեական ավերակներ, բարոկկո ոճի ու Վերածննդի դարաշրջանի ճարտարապետություն։ Հիացմունք են պատճառում նաև գեղանկարները, մարմարյա արձանները, շատրվանները, որոնք այնպիսի հանճարների ձեռքի գործեր են, ինչպիսիք են Բեռնինին, Միքելանջելոն և Ռաֆայելը։
Եղանակը  Իտալիայում

Երկրի կենտրոնական և հարավային շրջաններում կլիման մերձարևադարձային է. ձմռանը` +4°C-ից +8°C, խոնավ, իսկ ամռանը` +20°C -ից +28°C, չոր:

Լավագույն ժամանակը այցելելու Իտալիա գարնանն է և ամռանը:

Պատվիրել

Ձեր նամակը ուղարկվել է

Շարունակել