Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

«Ինտերվիզա» ՍՊԸ

Գլխավոր / Մեր մասին

Մեր մասին

Անվանումը՝ «Ինտեր Վիզա» ՍՊԸ, Վիզաների աջակցման կենտրոն։

Հասցե՝ Հայաստան, 0010 Երևան, Հանրապետության 62 (մուտքը Վարդանանց փողոցից)

Հեռ․՝  +374 55 54 05 51, +374 11 54 05 51


«ԻՆՏԵՐՎԻԶԱ» ՍՊԸ-Ն հանդիսանում է հաջողակ , կայուն և արագ զարգացող տուրիստական գործակալություն: Մեր աշխատակիցները առավելագույնս պարզ և հարմար կդարձնեն Ձեր հանգստի կազմակերպման և վիզայի ստացման գործընթացը՝ յուրաքանչյուրին ցուցաբերելով անհատական մոտեցում և աջակցություն։

«ԻՆՏԵՐՎԻԶԱ» Վիզաների աջակցման կենտրոնը  Երևանի  հաջողակ գործակալություններից մեկն է։ Ներկայումս միայն մեր գործակալությունն է մատուցում վիզաների լայնամասշտաբ աջակցություն։ Մեր մասնագետները կցուցաբերեն ցանկացած տեսակի վիզաների աջակցություն ցանկացած ուղղությամբ, ինչպես նաև կօգնեն կացության հետ կապված հարցերում։ Կատարվում է վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքում, վերամշակում Հյուպատոսություներ և Վիզաների կենտրոններ Հայաստանում, ինչպես նաև փաստաթղթերի ուղարկում Հայաստանի սահմաններից դուրս գտնվող այլ Հյուպատոսական բաժիններ։

Գործակալության առաքելությունը.  Բարձրակարգ և բազմազան հանգստի կազմակերպում աշխարհի տարբեր ծայրերում՝ մատուցելով անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին։  Հանգստի, աշխատանքի, ընկերներին և հարազատներին այցելության և այլ նպատակներով վիզաների աջակցություն։ Աջակցություն միգրացիոն հարցերում։ Փաստաթղթային աշխատանքների կատարում։ Մենք անում ենք ամեն ինչ, Ձեզ զերծ պահելու կազմակերպչական դժվարություներից, որպեսզի Ձեր հանգիստը լինի հաճելի և  լի նոր տպավորություններով։ Հանգստի կազմակերպումը կատարվում է առավելագույնս հարմարավետ և մատչելի․ Կատարյալ հանգստի մասին ունեցած Ձեր երազանքների իրականացում։ Մեր նպատակն է յուրաքանչյուրին դարձնել երջանիկ, օգնել  մոռանալ ամենօրյա հոգսերի մասին և տեղափոխվել կատարյալ մի աշխարհ, որտեղ հարկավոր չէ մտածել ոչնչի մասին։

Սիրով սպասում ենք Ձեզ մեր գրասենյակում: